Foto

Skilling Open. Արոնյանն առայժմ 6-րդն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Skilling Open 2020 մրցաշարում դեռևս 6-րդն է:

5-րդ տուրից հետո հավաքելով 3 միավոր հայ գրոսմայստերը 6-րդն է: Առաջատարը Նիդեռլանդներից Անիշ Գիրին է, ով հավաքել է 4 միավոր:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Լևոն Արոնյանը, Յան-Քշիշտոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լիեմ Լին, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուզան, Դավիդ Գուիջարոն և Սանթոս Վիդիտը:

Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից: