Foto

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1861 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110 687 դեպք, որոնցից 68 336 -ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40 157 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4226 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 448 450 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1861 նոր դեպք և 1501 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1636 (ավելացել է ևս 27-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 7 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 419 է: