Foto

ՀՀ քաղավիացիան պարզաբանում է ռուսական լրատվամիջոցում «խորհրդավոր» որակված չվերթի պատմությունը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանել է ռուսական Lenta.ru-ում «խորհրդավոր» որակված Socata TBM-930 չարտերային ինքնաթիռի պատմությունը: Լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնաթիռը Հայաստանից ուղևորվում է դեպի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:

Flightradar24 համակարգի տվյալների համաձայն, սակայն, ինքնաթիռը Հայաստանից ուղևորվել է դեպի Բուլղարիայի «Պլովդիվ» օդանավակայան և վայրէջք կատարել այնտեղ:

«Ինքնաթիռը պատկանում է «Գոլդեքս Տեքստիլ» ընկերությանը, գրանցված է Ավստրիայում, որևէ արտառոց հանգամանք այս թռիչքի հետ կապված չէ: Հայաստան է եկել Պլովդիվից` (Բուլղարիա- խմբ.) 3 օր առաջ, իսկ այսօր վերադարձել է: Նույն ինքնաթիռը դեպի Հայաստան և այստեղից մի շարք թռիչքներ է իրականացրել նաև նախկինում»,- հայտնեցին քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: