Foto

Մարտերը, միևնույն է, շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում․ Դմիտրի Պեսկով

Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մարտերը, միևնույն է, շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում», – ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: