Foto

Արցախի ՄԻՊ-ը ահազանգում է Շուշիի քաղաքացիական շրջանների ռմբակոծության մասին․լուսանկար

Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները։ Այդ մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է Twitter-ի միկրոբլոգում:

«Ադրբեջանը հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջաններին, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել:

Մանրամասները պարզվում են»,-գրել է նա:

 Ավելի ուշ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Շուշին` «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծությունից հետո: