Foto

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային որակել Է որպես զինյալների տուրիստական գործակալ

Հունաստանի ԱԳ նախարարության ղեկավար Նիկոս Դենդիասն Աթենքում ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում անհանգստություն է հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում, եւ որ նա տուրիստական գործակալ Է դարձել զինյալների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 26-ին իր այցը Հունաստան սկսել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից:

«Ես իմ անհանգստությունն եմ հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում՝ վնաս հասցնելով ձեռք բերված հաջողություններին… Նաեւ, այն բանի առնչությամբ, որ Թուրքիան տուրիստական գործակալ է դարձել ջիհադականների համար, որոնք ուղարկվում են տարբեր ռազմաճակատներ»,-ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ Է հայտարարվել Սիրիայում եւ Իրաքում: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պալանի վրա հանդես Է գալիս քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: