Foto

Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան էջից։

«Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։

Նա ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները: Արման Թաթոյանը նշել է, որ տեսանյութերը ուղարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ մարմինների: