Foto

Կադրեր՝ հրթիռակոծված Ստեփանակերտից

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է հրապարակել անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից։

Նշվում է, որ թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներով:

«Նյութական վնասները շատ են:
Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։