Foto

Մենք արդար ենք և հաղթելու ենք. Հովհաննես Բաչկով

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Բաչկովն իր աջակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին:

«Մեր ոգին մարտական է, մեր միտքը հաղթական է, մեր ուժը Հայկյան է, մենք արդար ենք և հաղթելու ենք: Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ»,- հաղորդմամբ` Բաչկովի խոսքերը փոխանցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: