Foto

Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ը՝ առգրավել․ Արայիկ Հարությունյան․տեսանյութ

Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում) :
Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք»,- գրել է նա: