Foto

ԵՄ-ը չպետք է թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը վերածվի Լիբիայի․ ԵԺԿ փոխնախագահի նամակը՝ Ջոզեֆ Բորելին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի հույն պատգամավոր, Եվրոպական Ժողովրդավարական Կուսակցության փոխնախագահ Վանգելիս Մեյմարակիսի պաշտոնական նամակը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին.
«Մենք՝ ներքոստորագրյալ եվրախորհրդարանականներս, գրում ենք Ձեզ, որպեսզի արտահայտենք մեր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ:
Ադրբեջանի ԶՈւ օդային և հրետանային հարձակումները հանդիսանում են տարածաշրջանում Մարդասիրական իրավունքի բացահայտ խախտում՝ նպաստելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական անկայունությանը, և որ ավելի կարևոր է, հանգեցնում են հայկական քաղաքացիական բնակչության զոհերի:
Անհրաժեշտ է, որ ԵՄ-ը գործի արագ և վճռական՝ խաղաղ գործընթացների վերսկսմանն աջակցելու համար: ԵՄ հստակ գործողությունների բացակայության պայմաններում Թուրքիան և Ռուսաստանը, որոնց ազդեցության ոլորտները համընկնում են Լեռնային Ղարաբաղում, առաջատար դերակատարություն կունենան տարածաշրջանում:
Ս.թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մահացու բախումներից հետո Էրդողանն արդեն հայտարարել էր իր մտադրությունների մասին:
ԵՄ-ը չպետք է թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը վերածվի Լիբիայի, որտեղ Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավվածությունը երկարատև ներքին բախում է առաջացրել՝ ի վնաս Լիբիայի ժողովրդի:
Վերջապես, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակալի դերը Եվրոպային էներգիայով մատակարարման գործում՝ անհրաժեշտ է, որ ԵՄ-ը միջնորդի լուծել այս ճգնաժամը, որպեսզի երկու կողմերն էլ վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների»։
?? “We, the undersigned MEPs, are writing to you in order to express our concern regarding the escalation of conflict in Nagorno-Karabakh.
The air and artillery attacks that the Azerbaijani armed forces launched in the region constitute a clear violation of humanitarian law, contributing to the geopolitical volatility of the region, and, more importantly, have resulted in the death of Armenian civilians.
It is imperative for the EU to act swiftly and decisively in order to assist in the resumption of the peace process. In the absence of concrete EU action, Turkey and Russia, whose spheres of influence overlap in Nagorno-Karabakh, will play a leading role in the region. Erdogan already announced his intentions last July following deadly clashes on the Armenian-Azerbaijani border.
The EU must not allow Nagorno-Karabakh turning into Libya, where the involvement of Turkey and Russia has caused a prolonged internal conflict to the detriment of Libyan people. Finally, considering the significant geopolitical role of the region in the energy supply of Europe, it is necessary for the EU to mediate a resolution to this crisis so that both parties can return to negotiations under the framework of the Minsk Group”.
Sincerely yours,
Vangelis Meimarakis