Foto

Աղոթում եմ Հայաստանի համար. Քայնե Ուեսթի գրառումը

Ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթը թվիթերյան իր էջում աղոթք-գրառում է կատարել․

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում ենք Բրեոննա Թեյլորի (ոստիկանական կրակից սպանված աֆրոամերիկուհի-խմբ․) ընտանիքի համար, աղոթում ենք համաճարակից ավերված աշխարհի համար: Աղոթում եմ, որ Աստծո սերը պահպանի մեզ բոլորիս, պահպանի մեր ընկերներին և ընտանիքին, փափկացնի աշխարհի սրտերը, շնորհակալություն եմ հայտնում Աստծուն մեր կյանքի համար: Հիսուսի անունով՝ Ամեն», – գրել է Քանյե Ուեսթը: