Foto

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լայնածավալ բախումների վերսկսման կապակցությամբ։

«Ռուսական կողմից լուրջ մտահոգություն է հայտնվել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ։ Նշվել է, որ այժմ կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը դիմակայության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, իսկ ամենակարեւորը՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշվում է Կրեմլի հաղորդագրությունում: