Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ՝ 27-րդ պացիենտը: Այս մասին տեղեկությունը հայտնում է Stopcov․ge կայքը։

Բացի այդ, այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4664 դեպք:

Ապաքինվել է ևս 54 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1759:

Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: