Foto

ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ մարտական զենք կստանան․ կառավարության նախագիծ

«Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում։ Դա պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», - նշված է կառավարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ։