Foto

Տանկիստներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողները սեպտեմբերի 22-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

Տանկերի անձնակազմները բարդ տեղանքում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները:

Զինծառայողների մասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները գնահատվել են բարձր: