Foto

Ադրբեջանական ագիտպրոպը խեղաթյուրում է իմ խոսքը․ Նաիրա Զոհրաբյան

Ուրեմն, երեւի տավուշյան պարտությունից դեռեւս շոկից դուրս չեկած Ալիեւն ու իր քարոզչական ագիտպրոպը շարունակում է КГБ-ական վատթարագույն ավանդույթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Երեկ հարցազրույց (հարցազրույցն ամբողջությամբ`այստեղ) եմ տվել Вестник Кавказа ռուսական լրատվամիջոցին եւ հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում պատերազմի հնարավոր վերսկսմանը, պատասխանել եմ, որ ցանկացած պատերազմ արհավիրք է եւ ցանկացած մահ մեզ ավելի է հեռացնում բանակցության խաղաղ կարգավորումից.

Հա, ասել եմ նաեւ, որ անկախ բոլոր իշխանությունների հետ ունեցած ներքաղաքական տարաձայնություններից, Արցախի հարցում միշտ փորձում ենք լինել համերաշխ։ Հիմա էս ադրբեջանական ագիտպրոպը, Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւի պասով, խեղաթյուրում է իմ խոսքն ու ներկայացնում, թե Հայաստանը վախենում է պատերազմից, որովհետեւ դա կործանարար կլինի Արցախի համար»,- գրել է նա։

«Ես հասկանում եմ, որ Ադրբաջանում օրեցօր խորացող ներքաղաքական ճգնաժամը, նավթի գնի վարիացիաներն ու Արցախի հարցում անգամ պլան մինիմումին չհասնելը Ալիեւին ու իր քաղաքական էսթաբլիշմենթին դարձրել են խիստ դյուրագրգիռ ու նա անգամ հոբեգուժարանների պացիենտների հետ հանդիպման ժամանակ էլ սպառնում է պատերազմով ու արտասանում էր սիրելի «Կարաբախ բիզիմդիր»-ը, բայց գեբելսյան ագիտպրոպը մշտապես իրականությանն ու կոնկրետ փաստերին բախվելու եւ ցաքուցրիվ լինելու հետաքրքիր սովորություն ունի, ինչպես այս մի դեպքում»,- նշել է Զոհրաբյանը և հավելել, որ որոշ հայ դասալիքներ հերթական արվան են սկսել իր դեմ։

«Լավ, ո՞նց ասեմ, որ էնքան տխմար եք, որ ձեր վրա իջեցված «ֆաս» հրահանգով օրական հազար ստատուտ էլ գրեք, չեք շեղելու հանրության ուշադրությունը ձեր պրավալներից։ Իսկ եթե պատերազմը արհավիրք չէ ու խաղաղությունը էդքան վատ բան է, եւ մեր զինվորների մահերով պիտի ուրախանալ, բա էդ սահմանին ծաղկեփնջերով կանգնած սելֆիները, խաղաղության պլատֆորմի կոչերն ու Մեհրիբան բաջուն Արցախ, թեյախմության հրավիրելը հիմա Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնե՞լ է»,- գրել է նա և հետգրություն թողել այն մասին, որ ''Вестник Кавказа'' լրատվամիջոցի խմբագրակազմ իր զանգից հետո ուղղել են տեխնիկական վրիպակն ու ներողություն խնդրել ադրբեջանական մանիպուլյացիաների համար։