Foto

Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը

«Իմ քայլը» խմբակցության՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փամբուխչյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«2 տարի խորհրդարանում գտնվելով՝ ես որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ գործադիրում իմ ծառայությունները մատուցել: Եվ քաղաքական թիմը դրան տվել է հավանություն: Տեղափոխվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,-ասաց Փամբուխչյանը:

Նա նշեց, որ իր բնույթին ավելի բնորոշ է գործադիրում, քան օրենսդիրում աշխատանքը:

Անդրադառնալով հարցին, թե հրավերն անձամբ Նիկոլ Փաշինյանի՞ց է ստացել, Փամբուխչյանը պատասխանեց, որ ինքն է առաջարկել, առաջարկն էլ հավանության է արժանացել: