Foto

Կեցցե ազատ, ժողովրդավարական Հայաստանը. Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով: Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կեցցե’ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն ազատության և ժողովրդավարության իրական արժեքը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջեւ»,- գրել է Լինկևիչուսը: