Foto

Մահանալուց առաջ դատավոր Գինսբուրգը հայտնել էր վերջին ցանկությունը

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Երեկ, մահանալուց առաջ դատավոր Գինսբուրգը հայտնել է իր վերջին ցանկությունը: Այն էր, որ մինչ նախագահական ընտրությունները ԱՄՆ Գերագույն դատարանում իր փոխարեն դատավոր չնշանակվի:
Այսօր Թրամփն արդեն թեկնածու ունի: ԱՄՆ գերագույն դատարանում կարող են ամրապնդվել պահպանողականների դիրքերը` կանխորոշելով ԱՄՆ իրավունքի «պահպանողական» գծի զարգացումը առաջիկա տասնամյակներում»:
Նշենք․ որ Ռուտ Գինսբուրգը մահացել է 87 տարեկանում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։