Foto

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել. Armtimes.com

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀԺ-ի չի հաջողվել ճշտել, թե արդյոք ենթադրյալ չարաշահումները կապ ունե՞ն նրա աշխատանքային գործունեության հետ: