Foto

Առևտրականներն ԱԺ-ում հանդիպել են Բաբկեն Թունյանի հետ

Մաքսային նոր կանոնակարգումներից դժգոհ առևտրականներն Ազգային ժողովում հանդիպել են ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։

Նրանք լրագրողների հետ զրույցում ասել են, որ վաղը Թունյանն իրենց հարցի վերաբերյալ պատասխան կտա. «Թունյանն ասաց, որ կկապվի ՊԵԿ-ի հետ, բայց չասաց, որ 100 տոկոս ձեր ամեն ինչը լինելու է»,- ասել են նրանք։

Աղբյուր՝ News.am