Foto

ԶՈւ-ում մահացած զինծառայողների ծնողներին պետք է տրամադրվի անվճար փաստաբանական ծառայություն․Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում քննարկվում է Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցամբ ընդունելու մասին հարցը։ 

«Հիշեցնեմ, որ գործող «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված  է, որ ՀՀ երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, այդ թվում օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձանց՝ մասնավորապես ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին։ Օրենքի այս դրույթը բավականին  խնդրահարույց է և արդարացի չէր այն զինծառայողների ընտանիքների հանդեպ, որոնց զավակները ՀՀ ԶՈՒ իրենց ծառայությունը իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում (ինքնասպանություններ և այլն)։ Ասյ խնդիրը քանիցս բարձրացել են նաև սևազգեստ մայրերը  և նման տարբերակված խտրական մոտեցման արդյունքում չենք կարողացել և առ այս պահը քանի օրենքը ձեր օգնությամբ կմտնի լիակատար ուժի մեջ, կկարողանան ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ այս հարցը քննարկել ենք նաև Փաստաբանական պալատի հետ, որտեղ հայտնել են  իրենց դրական դիրքորոշումը։ 

«Առաջին ընթերցումից հետո կառավարության կողմից առաջարկվել է հանել «օրենքով» բառը և վերջնական փոփոխված տարբերակը , որը ներկայացնում եմ ձեզ հետևյալն է․ Սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել այս լիազորությունից։Ակնկալում եմ ստանալ խորհրդարանի դրական քվեարկությունը»,- հավելեց ԱԺ պատգամավորը։ 

Հեղինակ: Tamara Abrahamyan