Foto

Սերենա Ուիլյամսը պարտվեց կիսաեզրափակչում

Բելառուս թենիսիստուհի Վիկտորա Ազարենկան դարձավ կանանց մենախաղի US Open-2020 մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակիչ խաղում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին ՝ 1:6, 6:3, 6:3: Հանդիպումը տևեց 1 ժամ 55 րոպե։ Ազարենկան կրճատեց Ուիլյամսի հետ անձնական դիմակայությունների ընդհանուր հաշիվը՝ 5-18:  Եզրափակչում Վիկտորյան կխաղա ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ, ով մյուս կիսաեզրափակչում հաղթահարեց ամերիկուհի Ջեննիֆեր Բրեյդիի արգելքը՝ 7:6, 3:6, 6:3։