Foto

Սիրիայում ռուս-թուրքական ուժերն առաջին անգամ համատեղ զորավարժանքներ են անցկացրել

Սիրիայում առաջին անգամ տեղի են ունեցել թուրք-ռուսական զինված ուժերի համատեղ ուսումնավարժանքները: Այս մասին հայտնել է Սիրիայում ռուսական «Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի» փոխնախագահ Ալեքսանդր Գրինկևիչը: Տեղեկացնում է  Ermenihaber-ը: Ուսումնավարժանքների շրջանակում թուրքական և ռուսական ուժերն աշխատանքներ են իրականցրել Սիրիայում դիվերսիոն խմբերը վնասազերծելու, վնասված սարքավորումները տարհանելու և վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու սցենարով:

Գրինկևիչը նշել է, որ այս ուսումնավարժանքների նպատակն է, որ ռուսական և թուրքական ուժերն Իդլիբի ապառազմականացված գոտում իրականացվող համատեղ պարեկային հերթապահությամբ ապահովեն տեղի անվտանգությունը: