Foto

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 196–ով և դարձել 41495։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:


Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 մարդ, կատարվել է 183789 թեստավորում, առողջացել են վարակվածներից 34484–ը։ Գրանցվել է մահվան 817 (+3) դեպք։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը 242 (+3) է:


Օգոստոսի 14-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 299 էր։