Foto

Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Սերբիայում եւ Բոսնիա Հերցեգովինայում երկրի դեսպան Էլդար Հասանովի ձերբակալության մասին, հայտնում է Turan-ը:

Պետական անվտանգության ծառայության զեկույցում ասվում է, որ նա ներգրավված է եղել երկրի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ավելի վաղ հայտնաբերված յուրացումներում:

«Այս քրեական գործի քննության ընթացքում ն արտաքին քաղաքական գործունեության համար հատկացված պետական միջոցների յուրացման վերաբերյալ նոր փաստեր են հայտնաբերվել: Համակարգված ֆինանսական աուդիտի ընթացքում պարզվել է, որ Սերբիայում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում եւ Մոնտենեգրոյում երկրի դեսպան Էլդար Հասանովը կատարել է զգալի ֆինանսական եւ այլ խախտումներ: Այս գործի շրջանակներում Էլդար Հասանովը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ Էլդար Հասանովը Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազն է: Նա մեկ օր առաջ ժամանել էր Բաքու եւ մասնակցել Ադրբեջանի եւ Սերբիայի Անվտանգության խորհուրդների ղեկավարների բանակցություններին:

Ըստ ամենայնի, առաջիկայում դատարանը որոշում կկայացնի նրա կալանավորման մասին, եւ նա հետ կկանչվի դեսպանի պաշտոնից:

Աղբյուր՝ News.am