Foto

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 196 նոր դեպք, առողջացել է 511, մահացել 6 քաղաքացի

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` (ավելացել է 6-ով) մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում, վերջին 24 ժամում՝ 1069 թեստավորում: 

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդև 60 (տղամարդտարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։