Foto

Մորի Կոնեն ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում քվեարկության արդյունքները, ըստ որի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Շիրակի» ֆուտբոլիստ Մորի Կոնեն: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 2-րդ տեղն է զբաղեցրել «Նոայի» ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչը, իսկ 3-րդը «Լոռի ՖԱ»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն է:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր նաև Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: 99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը,իսկ 71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: