Foto

«Բարսելոնա»-«Նապոլի» խաղը չի տեղափոխվի այլ վայր. ՈՒԵՖԱ

ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«Նապոլի» խաղը կկայանա Կատալոնիայում, ինչպես նախապես պլանավորված էր: Դիմակայության առաջին խաղը կայացել է փետրվարի 26-ին ու ավարտվել է 1-1 հաշվով:

Պատասխան խաղը պետք է կայանար մարտի 8-ին, սակայն համավարակի  պատճառով հետաձգվեց:

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ պատասխան խաղը կարող է տեղափոխվել Լիսաբոն, քանի որ Կատալոնիայում վարակի երկրորդ ալիքն է բռնկվել, սակայն ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ խաղը, ինչպես նախկինում պլանավորված էր, կկայանա Կատալոնիայում:

«Նապոլիի» նախագահը կարծում է, որ խաղը անպայման պետք է տեղափոխվի Իսպանիայից: