Foto

Չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը համաձայն չէր ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ.Արման Աբովյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարդացի Բագրատյան Սերգեյի «բացատրական» նամակը և ուղղակի ապշեցի։

Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ», ձեզ հետ ի՞նչ է կատարվում...

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ։

Այո՛ ես համարում եմ,որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։

Եվ վերջում եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», այլ ոչ թե ամոթալի  ինքնաարդարանալու փորձեր աներ»։