Foto

Իսրայելը պետք է դադարեցնի այդ մահաբեր բիզնեսն Ադրբեջանի հետ. Զոհրաբ Մնացականյան. JPost

ՀՀ ԱԳ նախարար Զոհաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Jerusalem Post-ին: Նա հայտարարել է, որ Ադրբեջանին վաճառվող իսրայելական զենքն օգտագործվում է Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ, և որ երկու երկրների միջև զենքի վաճառքը պետք է անհապաղ դադարեցվի:

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հետևողական կլինի այս հարցում, այն միշտ կմնա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների օրակարգի անբաժան մասը, և Իսրայելը պետք է դադարեցնի այդ մահաբեր բիզնեսն Ադրբեջանի հետ:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը հաջողությամբ ոչնչացրել է Ադրբեջանի կողմից կիրառված, իսրայելական արտադրության մի շարք անօդաչու թռչող սարքեր՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանը գործում է Ադրբեջանի դեմ՝ անկախ այն հանգամանքից՝ որտեղից է ստացվել վերջինիս զենքը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է նաև, որ համաձայն չէ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականությանը՝ նշելով, որ Հոլոքոստի սարսափը վերապրած ազգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց է, և մնում է վերջիններիս խղճի վրա: