Foto

Կվերադառնա՞ Փաշինյանն արձակուրդից

Թուրքական զորքի մուտքը Նախիջևան մի քանի ազդակ է պարունակում:

Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքական ապիկարության պատճառով արցախյան հակամարտությունն աստիճանաբար հեռացնում են խաղաղ բանակցային գործընթացից, որը բացառապես թուրք-ադրբեջանական նպատակներին է ծառայում: Իրավիճակը ցանկացած պահի կարող է դուրս գալ միջազգային միջնորդների վերասկողությունից և դրա ապացուցը Ալիևի տավուշյան սրացումներն էին: Ադրբեջանի ղեկավարությունը այլևս բանակցությունների պատրանքով չի կարողանում կերակրել իր ժողովրդին և ներքաղաքական, տնտեսական ծանր իրավիճակը մեղմելու համար սլաքներն անթաքույց ուղղում է Հայաստանի, բնականաբար նաև Արցախի կողմը: Սա Թուրքիայի համար հրավիրատոմս է՝ խառնվելու տարածաշրջանային գործերին, որի առիթը չէր ունեցել դեռևս «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակներից: Եթե Ադրբեջանը, ի դեմս թուրքական երկրորդ պետության՝ Թուրքիայի, ունի բացահայտ շահագրգիռ հովանավոր, ապա հայկական կողմը ինքնամեկուսացվել է՝ ռազմավարական միակ դաշնակցի հետ հարաբերությունները առավելագույնս փչացնելով: Ոքան էլ խորհրդարանի իշխանական մեծամասնության ղեկավարը փորձի «ժող ջան»-ին համոզել, որ Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում, այնուամենայնիվ թուրքական երկու պետություններն օղակը սեղմում են Հայաստանի և Արցախի շուրջը: Թվում է, թե Հայաստանի իշխանությունները պետք է հիմա միջազգային բոլոր հնարավոր մակարդակներում կոկորդ պատռեին և դատապարտեին այս նկրտումները, բայց խորհրդարանը և վարչապետը արձակուրդում են: Փոխարենը Ռուսաստանն ու Իրանն են զսպող գործողություններ անում: Առաջինը խոշոր զորավարժություններ է սկսում տարածաշրջանում, իսկ երկրորդը մարտական ավելի բարձր մակարդակի է բերել զորքերը: Ցավոք՝ սա Հայաստանի իշխանությունների գործողությունների հետևանքը չէ: Մեր հարևանները հասկացել են, որ մեզ վրա հույս դնելն արդեն անիմաստ է և մեզանից սեպարատ իրենց օրակարգն են սկսում, առանց մեր նկատմամբ որևէ բարոյական պարտավորության: Մեզանից սեպարատ, այսինքն ակնկալվող արդյունքներում մենք ոչ մի ակնկալիք չենք կարող ունենալ:

Հավանաբար սա նկատի ուներ Մարգարիտա Սիմոնյանը, երբ օրեր առաջ Հայաստանի իշխանություններին բաց տեքստով զգուշացնում էր, որ. «Ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ: Բայց նա դա չի անի: Ես համոզված եմ. կօգնի նաև այս անգամ: ... Իսկ դուք պարզապես մի բուռ աղաղակող քաղաքական գործիչեր եք, որոնք դավաճանում են մեծ հայ ժողովրդի շահերը մի րոպեանոց իշխանության և մանր անձնական վրեժխնդրության համար»:

Այո, տարածաշրջանի գերտերությունները, թույլ չեն տա թուրքական երազանքի իրականացումը, դա նաև նրանց ազգային անվտանգության և պետական շահի խնդիր է: Իսկ որտե՞ղ է այդ մեծ խաղում Հայաստանը՝ օբյեկտի՞, թե՞ սուբյեկտի կարգավիճակում: Մինչև հիմա դա մեծապես կախված էր մեր քաղաքական իշխանությունների վարքից: Ցավոք սրտի, հիմա դա այլ մայրաքաղաքներում է որոշվելու, եթե...

Եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը համարձակություն և խոհեմություն ունենա արձակուրդից չվերադառնալ:

 

Հեղինակ: Eduard Saribekyan