Foto

Գևորգ Կասպարովը կարիերան կշարունակի Շիրակում

Դարպասապահ Գևորգ Կասպարովը, որը երեկ նշում էր ծննդյան 40-ամյակը, կարիերան կշարունակի Գյումրիի «Շիրակում»: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:

«Շիրակի» մամուլի քարտուղարությունից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին այս լուրը:

Սպասվում է՝ ակումբը շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Հիշեցնենք՝ Կասպարովի վերջին ակումբը «Գանձասար-Կապանն» էր:

Փորձառու դարպասապահը 2017 թվականի ամռանն էր տեղափոխվել «Գանձասար-Կապան», որի կազմում այս 3 տարիների ընթացքում 44 հանդիպման է մասնակցել: Հայաստանի ավարտված առաջնությունում Կապարովը 9 հանդիպմասն է մասնակցել՝ ընդհանուր առմամբ 13 գնդակ ընդունելով սեփական դարպասը:

Կարիերայի ընթացքում Կասպարովըտարբեր տարիներին հանդես է եկել «Միկայում», «Զոբ Ահանում», «Ալաշկերտում» և «Գանձասար-Կապանում»:

Աղբյուր  ArmSport.am