Foto

«Յուվենթուսը» 9-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության չեմպիոնի անունը հայտնի դարձավ 36-րդ տուրից հետո։ 9-րդ անգամ անընդմեջ Իտալիայի Ա սերիայի հաղթողի կոչումը նվաճեց «Յուվենթուսը»։

«Սամպդորիայի» դեմ խաղում Մաուրիցիո Սարիի թիմը Կրիշտիանու Ռոնալդուի և Ֆեդերիկո Բերնարդեսկիի գոլերի շնորհիվ հաղթեց 2-0 հաշվով։ «Յուվենթուսը» միավորների քանակը հասցրեց 83-ի ու անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Ինտերի» համար։ Այսպիսով, «Յուվենթուսը» 36-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։