Foto

Bon Jovi-ին նոր ալբոմ է թողարկում

Bon Jovi խումբը հայտնել Է, որ իր նոր "Bon Jovi 2020” ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 2-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NME-ն: Սկզբում ռելիզը պլանավորվել Էր մայիսի 15-ին, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգվել Է:

Կարանտինի արդյունքում ստեղծվել են երկու նոր երգեր՝ "American reckoning"-ը եւ վերջերս Ցանցում զետեղված "Do what you can"-ը: Ավելի վաղ խումբը հայտնել Է, որ "Do what you can"-ը գրել Է Ջոն Բոն Ջովին՝ երկրպագուների բանաստեղծության հիման վրա: Երկրպագուները հարկադրված են եղել չեղարկել համաշխարհային շրջագայությունը, որը պետք Է Թաքոմում (Վաշինգտոնի նահանգ) սկսվեր հունիսի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: