Foto

Բաքվում ջրցաններով և արցունքաբեր գազով ցրել են բանակին աջակցության ցույցի դուրս եկածներին

Բաքվում ոստիկանությունը ցրել է բանակին աջակցության և Հայաստանի հետ ռազմական բախման կողմնակիցների զանգվածային ակցիան։ Իրավապահները ջրցաններ և արցունքաբեր գազ են կիրառել, տասնյակ ձերբակալվածներ կան։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցների թվի մասին տեղեկությունները հակասական են՝ մի քանի հազարից մինչև շուրջ 50 հազար։ Նշվում է, որ գիշերը ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել, ինչից հետո ոստիկաններն ու արագ արձագանքման գնդի ծառայողները ակցիայի մասնաակիցներին մահակներով փողոց են քշել։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքին հետևած մարտական գործողությունների ընթացքում 4 հայ զինծառայող է զոհվել։

Աղբյուրը՝ Factor.am