Foto

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  136 802 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 581 (ավելացել է ևս 8-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 50, 79, 8տարեկան տղամարդիկ և 72, 79, 77, 62  և 53 տարեկան կանայք։ Բացի 53 տարեկան կնոջիցմնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է: