Foto

Համոզված եմ՝ հայակական կողմի պատասխանը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի կոշտ և ինչու ոչ անհամաչափ․ Արման Աբովյան

« Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը, որերորդ անգամ վերահաստատեց իր հակահայկական, հակամարդկյաին կեցվածքը։Բոլոր փորձերը մեր կողմից՝ խոսել իրենց հետ քաղքակիրթ լեզվով վաղ թե ուշ բերում են մի շատ կարևոր հետևության՝ յուրաքանչյուր այսպես կոչված «խաղաղասիրական» կամ բարի նպատակով գործողություն իրենց կողմից նկատվում է որպես թուլություն և ազդակ, որ մեզ կարելի է կրկին անգամ հարվածել։ Իհարկե, ներողություն  եմ խնդրում կոպիտ բառի համար, բայց այս երկու օրը նրանք բավականին լուրջ իրենց  մռութներին ստացան, բայց սա բավական չէ։ Համոզված եմ, որ հայակական կողմի պատասխանը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի կոշտ, և ինչու ոչ անհամաչափ, որովհետև ուրիշ լեզվով Ադրբեջանում  չեն հասկանում։ Շատ պարզ պատճառով նա միտված չէ և նպատակ չունի լուծել մեզ հետ հարցերը քաղաքակիրթ եղանակով»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Հեղինակ: Tamara Abrahamyan