Foto

Թուրքիայի իշխանությունները պետք է սթափվեն, ապա սթափեցնեն իրենց ադրբեջանցի գործընկերներին. Ռուբեն Ռուբինյան

«Այս պայմաններում, երբ ամբողջ աշխարհը և բոլոր պետությունները պետք է միավորված պայքարեն համաճարակի դեմ, երեկ Ադրբեջանը սադրանքի է դիմել Հայաստանա-ադրբեջանական սահմանին և նրանց գործողությունները շարունակում են նաև այսօր։ Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում այս երկրի հետադիմական  և ռազմատենչ էությունը և Ադրբեջանի գործողություններին արդեն իսկ մեր համապատասխան գերատեսչությունների կողմից տրվել է առավել քան սպառիչ պատասխան։ Սակայն այս համատեքստում ես կուզեի խոսել Թուրքիայի արձագանքի մասին։ Երեկ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել, որով իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և ըստ էության պաշտպանել է Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանին։ Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է, որպես Ղարաբաղյան հակամարտության կողմ և ևս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը , որ Թուրքիան չի կարող որևիցե միջազգային դերակատարում ունենալ , որը կառնչվի Ղարաբաղյան հայամարտությանը։ Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Թուրքիայի ԱԳՆ Հայաստանին կոչ է արել սթափվել։ Այս առնչությամբ, ես ուզում եմ ասել, որ այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել , ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին, որովհետև եթե վերջիններս անհապաղ չդադարեցնեն ապօրինի և ագրեսիվ գործողությունները հայաստանա-ադրբեջանական սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը, իսկ սթափեցնել մեր զինված ուժերի մոտ, ինչպես ցույց տվեցին  երեկվա և այսօր իրադարձությունները, ստացվում է շատ լավ։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայոց բանակը»,- այս մասին ԱԺ-ում ասաց  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 


Հեղինակ: Tamara Abrahamyan