Foto

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, առողջացման դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 995 դեպք, վարակվածներից 857-ն առողջացել է, 15-ը` մահացել: