Foto

Ինքնամեկուսացածների համար գործող նոր՝ StayHome հավելված. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը։ Այս մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում ասվում է, որ հավելվածն ունի երկու օգտատեր՝ ինքնամեկուսացված քաղաքացի եւ վերահսկող մարմին։

Հավելվածի օգնությամբ պարետատունը լիարժեք հսկողության տակ է պահում ինքնամեկուսացված անձի գտնվելու վայրը՝ հստակ ֆիքսելով վերջինիս հասցեն՝  տեղում արված ու ներբեռնված լուսանկարների նույնականացման միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում: