Foto

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնից.«Արմեն Հարությունյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից»:

Արմեն Հարությունյանը գլխավոր դատախազի տեղակալ էր 2015-ի հունվարից: