Foto

Փոփոխություններ՝ Արցախի նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` փոփոխություններ են կատարվել Արցախի Հանրապետության նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Սևակ Հակոբյանը: