Foto

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Քուվեյթի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ: Այդ մասին հայտնել  է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։  Հանդիպումը կկայանա Երևանում՝ նոյեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ևս ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ երկու երկրների   հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այդ խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ դարձյալ Երևանում: