Foto

Արմեն Բենյանը նշանակվել է ՌԴ Սամարայի մարզի առողջապահության նախարար

Հայազգի Արմեն Բենյանը նշանակվել է ՌԴ Սամարայի մարզի առողջապահության նախարար: Հուլիսի 8-ին նրան շնորհվել է պաշտոնի նշանակման վկայագիրը: Այս մասին տեղեկացնում է tvsamara.ru կայքը:

Նախարարի պաշտոնը թափուր էր այս տարվա մարտից, երբ մարզի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել և աշխատանքի տեղափոխվել Մոսկվա` գլխավորելով Դաշնային կենսաբժշկական գործակալության բաժիններից մեկը: Ապրիլ ամսից նախարարի պարտականությունները կատարում էր Ռատմանովի տեղակալ Սերգեյ Վդովենկոն: