Foto

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։

Սպասում եմ ազգի փրկության սուրբ գործին լծված սահմանագրագետների, միջազգային կոնվենցիաների սիրահարների, մարդու իրավունքների ջատագովների, իրենց անմիտ խոսքը տարբեր եզրույթներով և դրույթներով փաստարկողների վանկարկումներին։
 
Շտապե՜ք, դուք կարող եք լինել առաջինը»,-գրել է պատգամավորը։