Foto

Պատվիցս ցածր եմ համարում նման խոսակցությունների կամ բանավեճերի մեջ հայտնվելը․Վարուժ Բարսեղյան

Օրերս քաղաքացի Ա․ Մարտիրոսյանը դիմում էր  ներկայացրել ԱԱԾ, ընդդեմ Վեդու համայնքապետ Վարուժ Բարսեղյանի, նշելով , որ վերջինս կատարել է պաշտոնեական դիրքի չարաշահում (դիմումի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ)։

Vesti.am լրատվակայն կայքը թեմայի հետ կապված փորձեց պարզաբանում խնդրել Վեդու համայնքապետ Վարուժ Բարսեղյանից, սակայն վերջինս, թեև չցանկացավ խոսել վերը նշված թեմայով, սակայն ասաց հետևյալը․

«Ես ասելու ոչինչ չունեմ, ինչ ասել՝ ասել է։ Զբաղվում են, թող զբաղվեն, ճշմարտությունը տեսնեն կամ ինչ գնահատական կտան՝ կտան։ Ես էլ պատասխանելու ոչինչ չունեմ , որովհետև  անիմաստ է պատասխանել մի մարդու, ով հերյուրանքներ է տարածում։ Մինչ այդ բանավոր քննարկումներ են եղել, բայց ինքը գրավոր հուլիսի մեկին է ներկայացրել, որ ճանապարհի խնդիր կա, մարդը կոնկրետ գրել է, ես էլ իրեն կոնկրետ կպատասխանեմ, ինչի մասին է խոսակցությունը։ Պատվիցս ցածր եմ համարում նման խոսակցությունների կամ բանավեճերի մեջ հայտնվելը։ Իսկ, եթե որևէ մեկին հետաքրքրում է, համապատասխան մարմինները թող գան ուսումնասիրություններ կատարեն։  Եթե որևէ այլ հարց ունեք ինձ տալու գրեք, ես գրավոր կպատասխանեմ»։ 

Հեղինակ: Tamara Abrahamyan