Foto

Հայաստանում ծնելիության ցուցանիշը նվազել է 3,2 տոկոսով

Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում գրանցված մահերը 2,1 տոկոսով պակաս են եղել 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հինգ ամիսներին գրանցվել է 11 547 մահվան դեպք՝ 2019-ի նույն ժամանակահատվածի 11 795-ի համեմատ։

Այդ թվում՝ արյան շրջանառության հիվանդություններից այս տարվա հինգ ամիսներին մահացել է 6 398 մարդ։ Երկրորդ տեղում նորագոյացություններն են, որոնցից մահացել է 2 215 մարդ։ Շնչառական օրգանների հիվանդություններից մահացել է 1 067, մարսողական համակարգի հիվանդություններից՝ 588 մարդ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-մայիսին COVID-19 վիրուսից Հայաստանում մահացել է 105 մարդ։

Այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում ծնելիության ցուցանիշը նվազել է 3,2 տոկոսով։ Ծնվել է 12 894 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 322-ի փոխարեն։ Բնական հավելաճը կազմել է 1 347՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 11,8 տոկոսով։