Foto

Բոլոր բեռնատարները պետք է կշռվեն. Փաշինյան

«Մեր երկրում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը: Այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, հատկապես ամռանը, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները»,-կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային զարգացման ևենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը::

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրել է. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավել աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»: